Լրահոս
Օրվա լրահոսը

«Կլոունը դու ես,ես ծաղրածու եմ»

Դեկտեմբեր 06,2011 15:59

30-ամյա Արշակը մանկուց հետաքրքիր երազանք է ունեցել. «Ուզում էի ծաղրածու դառնալ, նույնիսկ մայրիկիս խնդրել էի ինձ համար ծաղրածուի շորեր կարել: Հագնում էի դրանք,մայրիկիս շրթներկով դեմքս ներկում էի ու իմ սենյակում տարբեր ներկայացումներ էի կազմակերպում: Ընկերներս ծիծաղում էին վրաս, բայց ինձ համար մեկ էր»:

Արշակը դպրոցի բոլոր ներկայացումներին ծաղրածուի տեսքով է հատնվել ու նրան բոլորը հենց այդպես էլ ճանաչել են. «Ինձ ասում էին ծաղրածու Արշո: Չէի նեղանում, դա ինձ նույնիսկ հաճելի էր: Ոգեւորվում էի, սկսում էի նոր բաներ մտածել, նոր հագուստներ էի ձեռք բերում: Ես հաճույք էի ստանում իմ արածից»:

Արշակը դպրոցն ավարտելուց հետո ընդունվում է թատերական ինստիտուտ, բայց շատ բացակայելու պատճառով դուրս է մնում ինստիտուտից.  «Աշխատում էի որպես ծաղրածու, դրա համար էլ չէի կարողանում դասերիս գնալ: Երբ հեռացրեցին համալսարանից շատ տխրեցի, բայց աշխատանքս ինձ չէր թողնում, որ կենտրոնանամ դրա վրա: Ես լավ աշխատավարձ էի ստանում, ու ամեն ինչ կարծես թե լավ էր, հետո տարան բանակ»:

Ծառայությունն ավարտելուց հետո Արշակը որոշում է նորից իր աշխատանքին անցնել:  «Մանկական սրճարաններից մեկում էի աշխատում ու մի օր էլ մի միջադեպ ինձ ստիպեց, որ հրաժարվեմ գործիցս: Ես կռվի բռնվեցի մի քանի տղաների հետ, որոնք ինձ սկսեցին ծաղրել, երբ ներկած դեմքով դուրս եկա: Հաջորդ օրը մի տղա հետևիցս գոռաց  «այ կլոուն», շրջվեցի ու ասեցի  «կլոունը դու ես,ես ծաղրածու եմ». ծիծաղից թուլացավ: Ես զգացի,որ ինձ ծաղրում են բոլորը, բացի երեխաներից»:

Արշակը հրաժարվում է իր գործից:

«Դեպրեսիայի մեջ ընկա, բայց հաղթահարեցի ինքս ինձ: Էլ ծաղրածու չեմ, ամուսնացել եմ ու երկու երեխա ունեմ: Իսկ եթե ավելի անկեղծ լինեմ ես հիմա երեխաներիս համար երբեմն ծաղրածու եմ դառնում, բայց հետո արագ լվացվում եմ, որ ուրիշ մարդ չտեսնի ու հասկանա, որ ես հոգով էլ եմ ծաղրածու»:

                                                                                     Մերի Խաչատրյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031