Լրահոս
Օրվա լրահոսը

«Ժառանգությունն» ըմբոստանում է. ՀՀ բյուջեում այս անգամ էլ ԼՂ ճանաչման համար հատկացումներ չկան

Դեկտեմբեր 06,2011 15:37

ՀՀ խորհրդարանը Նիկոյանին ԱԺ նախագահի պաշտոնում ընտրելուց հետո՝ սահուն կերպով անցավ ՀՀ բյուջեի քննարկմանը, որը խորհրդարանում ներկայացրեց ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը։

Նրա ելույթից պարզ դարձավ, որ կառավարությունը չի ընդունել Լեռնային Ղարաբաղի միջազգային ճանաչման համար առանձին տողով հատկացումներ անելու մասին «Ժառանգություն» խմբակցության առաջարկը։ Լարիսա Ալավերդյանը դա անընդունելի համարեց՝ կարեւորելով այդ հատկացումը։ Կառավարությունն, ըստ նախարարի, այդ առաջարկը մերժել էր՝ համարելով, թե դա քաղաքական հարց է եւ հենց այդ տեսանկյունից նպտակահարմար չէ բյուջեում նման տող արձանագրել, թեեւ կառավարությունն ամենեւին էլ դեմ չէ ԼՂ միջազգային ճանաչմանը։ Լարիսա Ալավերդյանը պարզաբանեց, որ հատկացումը կարելի էր անել այլ նշմամբ, եթե դա կարող է վտանգել նպատակը։

Նախարարը կարծես տեղի տվեց. «Ուղղակի ձեր կողմից այդ առաջարկն արվել էր որպես՝ համապատասխանաբար եւ անմիջապես ՀՀ կողմից ճանաչմանն ուղղված ֆինանսավորում։ Եթե կան տարընթերցումներ՝ աշխատենք միասին եւ տեսնենք դա հնարավո՞ր է բյուջեում ընդգրկել, թե՞ ոչ»:

Լարիսա Ալավերդյանն իր ռեպլիկում շեշեց, որ կառավարությունը երբեք ԼՂ ճանաչմանն ուղղված միջոցներ չի հատկացրել այդ նպատակի համար, եւ առավել եւս՝ դա չի ներառել նաեւ բյուջեի ուղերձում։

Ի դեպ, բյուջեի քննարկումներից ի վեր՝ պատգամավորները նախագծում լրացումներ կամ փոփոխություննեեր անելու վերաբերյալ ներկայացրել են շուրջ 500 առաջարկներ:

Նաիրա ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031