Լրահոս
Օրվա լրահոսը

Վազգեն Մանուկյանն ասելիք չունի վերամիավորման մասին

Դեկտեմբեր 06,2011 15:35

«Բանակցությունները շարունակվում են, երբ որ մի արդյունք լինի՝ կասեմ: Հիմա՝ ասելու ոչինչ չունեմ»,- Aravot.am-ի հարցին՝ ի՞նչ փուլում է ԱԺՄ-ից երբեւէ անջատված կուսակցությունների վերամիավորման գործընթացը, ասաց ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանը: Հիշեցնենք, որ  մի քանի ամիս առաջ ազգային ժողովրդավարական գաղափարախոսությանը  դավանող ուժերը որոշեցին համախմբվել այդ գաղափարախոսության հայաստանյան «կնքահայր» ԱԺՄ-ի շուրջ: Ի դեպ, այդ ուժերը մեծամասամբ հենց ԱԺՄ-ի ծնունդ են՝ Արշակ Սադոյանի ղեկավարած Ազգային ժողովրդավարների դաշինք, ԱԺ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանի ղեկավարած Ազգային ժողովրդավարների կուսակցություն, Սեյրան Ավագյանի հիմնադրած Հայաստանի ժողովրդավարական-ազատական միություն կուսակցությունները եւ այլն:

ԱԺԴ նախագահ Արշակ Սադոյանն էլ հաստատեց, որ գործընթացը թեեւ պասիվ, բայց շարունակվում է: Հարցին՝ գործնական իրական  արդյունք  ակնկալո՞ւմ եք բանակցություններից, վերջինս պատասխանեց. «Ճիշտն ասած, մենք չենք էլ շտապում, որ հասնենք գործնական արդյունքի, որովհետեւ գաղափարական դաշտ ստեղծելը մեկ-երկու օրվա խնդիր չէ: Դա լուրջ եւ ծրագրային գործընթաց է»: Իսկ հույս կա՞, որ մի բան կստացվի հարցին Սադոյանը պատասխանեց. «Հույս կա, որ այդ գաղափարների կարեւորությունը մենք կարող ենք ներկայացնել հանրությանը եւ այդ գաղափարների կրողների քանակն էապես կավելանա»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031