Լրահոս
Օրվա լրահոսը

Նիկոլ Փաշինյան. «Փաստորեն, Նիկոյանի մասին դուք ավելի լավ կարծիքի եք, քան ես»

Դեկտեմբեր 06,2011 15:16

 Ի՞նչ գործունեություն կարող է ծավալել Սամվել Նիկոյանն ԱԺ նախագահի պաշտոնում՝ Aravot.am-ի հարցին ՀԱԿ կենտրոնական գրասենյակի անդամ Նիկոլ Փաշինյանն ասաց. «Գիտեք, Հայաստանի ամբողջ իրավիճակի նրբությունն այն է, որ Հայաստանում չկա օրենսդիր իշխանություն, չկա գործադիր իշխանություն, չկա դատական իշխանություն, չկա նախագահ: Համատարած սամվելնիկոյաններ են ընդամենը, ուրիշ ոչինչ: Որպես ԱԺ նախագահ՝ Սամվել Նիկոյանի կերպարն ինձ համար այնպիսին է, ինչպիսին կարող է լինել Սամվել Նիկոյանի կերպարը, որպես ԱԺ նախագահ: «Սամվել Նիկոյան» բառակապակցությունը Հայաստանի քաղաքացիների գիտակցության մեջ շատ կոնկրետ ասոցացիա է առաջացնում եւ այդ առումով ես ինձ Հայաստանի քաղաքացիներից չեմ տարբերում: Ինձ մոտ նույն ասոցացիան է առաջացնում»:

Aravot.am-ի խնդրանքին՝ ավելի բացված ներկայացնել իր կարծիքը, Նիկոլ Փաշինյանը հարցով պատասխանեց. «Որ ասում եք՝ «Սամվել Նիկոյան», ի՞նչ եք հասկանում: Այ նույնն էլ ես եմ հասկանում»: Դիտարկմանը, թե Սամվել Նիկոյան ասելով հասկանում ենք ՀՀԿ-ական պատգամավոր, որը մի քանի ամիս է՝ ԱԺ փոխնախագահի պաշտոնն է զբաղեցնում, իսկ այժմ պետք է կատարի ԱԺ նախագահի պարտականությունները, իսկ տակավին պատգամավոր եղած ժամանակ գլխավորում էր «Մարտի 1»-ի դեպքերն ուսումնասիրող խորհրդարանական հանձնաժողովի աշխատանքները, Փաշինյանը հակադարձեց. «Փաստորեն, Նիկոյանի մասին դուք ավելի լավ կարծիքի եք, քան ես»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031