Լրահոս
Օրվա լրահոսը

1000 հեկտար ոռոգելի տարածք կարող է անջրդի մնալ սողանքի պատճառով (ֆոտոշարք)

Դեկտեմբեր 06,2011 15:08

Հոկտեմբերի 2-ին Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհին, Այրում քաղաքի մոտ սողանքից  փլվեց նաեւ Այրում ՀԷԿ-ի մոտից սկիզբ առնող ոռոգման ինքնահոս ջրագծի մի հատված: Այրումի քաղաքապետ Գիգոլ Եգանյանն ասաց, որ սողանքի առաջին հարվածն ընկավ ջրագծի խողովակների վրա, եւ եթե դա չլիներ, զոհերն ավելի շատ կլինեին: Այրումին հարեւան Հաղթանակ գյուղի գյուղապետ Վարդ Խաչատրյանը եւ գյուղապետարանի աշխատակիցները վկայում են, որ այդ ջրագծով Դեբեդի հովտում ինքնահոս ոռոգվում  էր մոտ 1000 հեկտար տարածք, այդ թվում` դեղձի այգիներ: Մտավախություն կա, որ սողանքից փլված ճանապարհը գարնանն ուշ կվերականգնվի,  այգիները եւ ցանքսերը կմնան անջրդի:

PrevPhoto
NextPhoto

Այրումի մեկ այլ հարեւան՝ Լճկաձորի համայնքապետ Սուրիկ Մարտիրոսյանի խոսքով, գարունը Դեբեդի հովտում շուտ է գալիս, մշակաբուսերից ամենաուշն իրենք եգիպտացորենի ցանքն են կատարում` ապրիլի 14-15-ին: Մտավախություն կա, որ մինչ այդ սողանքից քանդված 350 մ ճանապարհը, դրա հետ նաեւ ոռոգման ջրագիծը վերականգնված չեն լինի:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031