Լրահոս
Օրվա լրահոսը

Հրամանատարի դեմ դատը՝ դեկտեմբերի 8-ին

Դեկտեմբեր 06,2011 14:51

Անցյալ տարվա դեկտեմբերի 10-ին, ժ. 21-ի սահմաններում, Իջեւանում տեղակայված պաշտպանության նախարարության զորամասում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ հարուցվել է քրեական գործ: Հիշեցնենք, որ խոսքը երկու քաղաքացիների զորամաս մտնելու (դեղ բերելու նպատակով) եւ ծեծկռտուքի մասին է: Հրամանատար Սերգեյ Կարապետյանը քաղաքացիներին հրավիրել էր իր աշխատասենյակ՝ պարզելու, թե ինչ նպատակով են երիտասարդներն այցելել զորամաս: Սակայն քաշքշուկից հետո երբեմնի դիպուկահար-հրամանատարը ծեծի էր ենթարկվել քաղաքացիների կողմից: Հրամանատարը նախազգուշական օդ էր կրակել:

Քրեական գործի դատաքննությունը նշանակվել է Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանում:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031