ՀՀ ԱԺ նոր նախագահի ընտրություններին մասնակցելու համար խորհրդարան էր եկել նաեւ նախկին խոսնակ Հովիկ Աբրահամյանը։ «Իմ կարծիքով, կուսակցությունը ճիշտ որոշում է կայացրել։ Հատուկ այսօր ներկայացել եմ, որ իմ ձայնը տամ պարոն Նիկոյանին»,- ի պատասխան լրագրողների հարցերի՝ ասաց նախկին խոսնակը։
ԱԺ նախկին նախագահն ասաց, որ մասնակցելու է նաեւ արտահերթ նիստին, որտեղ առաջադրվելու են փոխնախագահի թեկնածուները։ Հարցին, թե ո՞ւմ կուզենար տեսնել փոխնախագահի պաշտնում՝ Աբրահամյանն ասաց. «Մենք արդեն որոշում կայացրել ենք եւ փայլուն որոշում է կայացվել, որ Շարմազանովը կլինի։ Նա մեր մամուլի խոսնակն է, պատգամավոր, եւ կարծում եմ՝ սա էլ մեկ քայլ է երիտասարդներին ինքնահաստատվելու հնարավրություն տալու, ունակությունները ի ցույց դնելու իմաստով։ Իմ կարծիքով, շատ ճիշտ էր»:
Հունվարից հետո պատգամավորական աշխատանքը գնալու է պասիվացման եւ ակտիվանալու են նախընտրական շտաբի աշխատանքները։ «Հիմա բոլոր ճանապարհները տանում են դեպի՝ շտաբ»,- ասաց Հովիկ Աբրահամյանն ի պատասխան այն հարցին, թե շարունակելո՞ւ է պատգամավորական ակտիվ գործունեությունը։
Տեսանյութը՝ «Երկիր Մեդիա»-ի