Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Շատ-շատերին ենք դիմել, բայց ոչ ոք չի ցանկացել օգնել»

Դեկտեմբեր 06,2011 13:54

«Վամոս ինֆո» գովազդային ընկերությունը կազմակերպել էր ցուցահանդես-վաճառք: Նպատակը մեկն էր` օգնել Անուշ Հայրապետյանին: Անուշիկը տառապում է միելոբլաստային լեյկոզ հիվանդությամբ: Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնում բազմափուլ քիմիաթերապիան հուսադրող արդյունքներ էր տվել: Դրա շնորհիվ այս տարվա փետրվար ամսին դուրս գրվեց հիվանդանոցից` մնալով կենտրոնի հսկողության տակ: Վեց  ամիս անց հիվանդությունը նորից գլուխ բարձրացրեց: Միակ բուժումը ոսկրածուծի անհապաղ փոխպատվաստումն է: Այն արտասահմանում կազմակերպելու համար պահանջվում են հսկայական ֆինանսական միջոցներ, որոնք Անուշիկի ընտանիքը միայնակ ի վիճակի չէ հոգալ:
«Շատ-շատերին ենք դիմել, բայց ոչ ոք չի ցանկացել օգնել Անուշիկին»,- ասում է մայրը: Հուսով է, որ այս ցուցահանդես-վաճառքը կտա իր ցանկալի արդյունքը :
Երեխայի ներկայիս վիճակը գնահատվում է ծանր-կայուն: Ըստ բժիշկների` հիվանդությունը առաջացել է վախի պատճառով, բայց մայրը կարծում է, որ Անուշիկի պարագայում դա այդպես չէ, իր խոսքով, սուր վիրուսային հիվանդության հետևանք է: Երեխայի մասին էլ ասում է. «Նա շատ շփվող, բարի, խելացի երեխա է»:
Դեկտեմբերի 5-ին լրանում է Անուշիկ Հայրապետյանի 5 ամյակը:
«Մենք որոշել էինք բարեգործական միջոցառում կազմակերպել լեյկոզով հիվանդ երեխաներից մեկի  համար»,- ասում է կազմակերպիչ Լուսինե Չյուլջյանը:
Հիվանդանոցում տեղեկացել են, որ Անուշիկին շտապ հարկավոր է ոսկրածուծի փոխպատվաստում: Այդ պատճառով էլ կազմակերպել են բարեգործական միջոցառումը: Ցուցադրվում էին մանկատան երեխաների ձեռքով նկարված և սկսնակ նկարիչների նկարներ: Ստացված ողջ հասույթը փոխանցվելու է Անուշիկի հաշվին:

 

Արամ Արարատյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031