Լրահոս
Օրվա լրահոսը

Նիկոյանը ՀՀԿ-ի միակ եւ անքննելի թեկնածուն է եղել

Դեկտեմբեր 06,2011 13:10

Ի՞նչ չափանիշներով է ՀՀԿ-ն ընտրել ՀՀ խորհրդարանի խոսնակի թեկնածուին:

Այս հարցն ուղղեցինք ՀՀԿ խորհրդարանական խմբակցության ղեկավար, ՀՀԿ խորհրդի անդամ Գալուստ Սահակյանին՝ նկատի ունենալով, որ ի տարբերություն, օրինակ, Նիկոյանի, ինքը 11 տարի արդեն ՀՀԿ խմբակցության ղեկավար է ու օրենսդրական աշխատանքի ավելի մեծ փորձառություն ունի, քան նույն Նիկոյանը: «Նախ՝ այն պատճառով, որ Նիկոյանն արդեն փոխխոսնակ է եւ բավականին լավ պատկերացնում է իր աշխատանքը, երկրորդ՝ այլ թեկնածուների վերաբերյալ մենք որեւէ քննարկում չենք էլ արել: Ինչ վերաբերում է նրան, որ ես ԱԺ վերջին երեք գումարման նստաշրջանների ընթացքում եղել եմ ՀՀԿ խմբակցության ղեկավար, մասնավորապես՝ նաեւ այս պահին, ապա կարծում եմ՝ շատ սխալ կլիներ խմբակցության ղեկավարի փոփոխությունը, քանի որ խմբակցության ղեկավարի գործառույթը բավականին օպերատիվ բնույթ ունի՝ շփում բոլոր պատգամավորների հետ, եւ առավել եւս կարգավորելի դարձնել խմբակցության գործունեությունը: Սա ավելի շահեկան էր այն տեսանկյունից, որ խմբակցությունը, ինչպես այս ընթացքում է կարողացել իր վրա դրված խնդիրները լուծել, շարունակի դա անել: Հետո մեզնից մեկը պետք է ԱԺ նախագահ լիներ, ու մեզ համար այնքան էլ մեծ կարեւորություն չունի դա. մենք բոլորս միասին ենք»,- հակադարձեց Գալուստ Սահակյանը:

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031