Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ կառավարության անդամները աշխատավարձի հույսի՞ն են

Դեկտեմբեր 06,2011 12:55

Ըստ France-Presse-ի, Իտալիայի վարչապետ Մարիո Մոնտին, նկատի ունենալով երկրի՝ ահագնացող արտաքին պարտքը (1,9 տրիլիոն եվրո), որը ներկա պահին ամենամեծն է եվրոգոտում, խոստացել է աշխատել առանց աշխատավարձի: Պատասխանելով «Առավոտի» այն հարցին, թե ՀՀ կառավարության անդամների քանի՞ տոկոսը նման քայլի կգնար, ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը ասաց. «Միջազգային պրակտիկայում կան այլ օրինակներ եւս, երբ հակառակը՝ տարբեր տրամաչափի ղեկավարներ սկսում են իրենց բոնուսներ գրել, հավելավճարներ տալ… Կարծում եմ՝ այսպես էլ մնա, կարելի է աշխատել: Կարիք չկա ոչ ավելացումների, ոչ էլ աշխատավարձից հրաժարվելու: Ձեզ մոտ պետք է տրամաբանական հարց առաջանա՝ իսկ ինչո՞վ է ապրում հայ պաշտոնյան: Իտալիայի վարչապետի եկամուտների հայտարարագիրը ես չեմ կարդացել, բայց կարծում եմ, որ նա ապրելու այլընտրանքային աղբյուրներ ունի»:

Կարդացեք նաեւ՝ 

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031