Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Կրակոցներով վեճ. մասնակիցները պաշտոնյաների զավակնե՞ր են ու «Ռազը» (տեսանյութ)

Դեկտեմբեր 06,2011 12:15

Ոստիկանության Գեղարքունիքի մարզի Սեւանի բաժնում նյութեր են նախապատրաստվում տեղի ունեցած վիճաբանության փաստով: Ինչպես Գեղարքունիքի մարզից Aravot.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Սեւանի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ դեկտեմբերի 4-ին Երևան-Սեւան ավտոմայրուղու վրա գտնվող Օրսետո ռեստորանային համալիրում՝ ժամը 17:00-ից 18:00-ի սահմաններում, մի խումբ անձանց միջեւ տեղի է ունեցել վիճաբանություն, որի ընթացքում, ըստ սեւանցիների, հնչել է մեկ կամ երկու կրակոց:

Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը հայտնեց, թե իրեն հայտնի է դարձել լուր, որը հաստատել են Սեւանի բնակիչները, ովքեր չեն ցանկացել ներկայանալ, սակայն պատմել են, որ նշված փաստով ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության եւ Սեւանի բաժնի աշխատակիցների կողմից ձեռնարկված օպերատիվ հետախուզական գործողությունների արդյունքում, այդ ռեստորանային համալիրում տեղի ունեցած վիճաբանության առնչությամբ արդեն մի քանի հոգի բերման են ենթարկվել ոստիկանության Սեւանի բաժին:

Սեւանցիները ֆոտոլրագրողին պատմել են, որ վիճաբանության մեջ նշվում է տեղական կառույցի պաշտոնյաների զավակների անուններ, ինչպես նաեւ վիճաբանությանն ակտիվ մասնակցություն է ունեցել մի քանի անգամ՝ այդ թվում նաեւ ավազակային հարձակման համար դատապարտված, Սեւանում հայտնի «կեղծ բարերար» անվամբ Ռազը:

Ֆոտոլրագրողին հայտնի է դարձել, որ հնչած կրակոցների հետեւանքով հրազենային վնասվածք է ստացել ինչ-որ անձ, ինչի մասին հայտնել են սեւանցիները, սակայն հիվանդանոցային ոչ մի համալիրից ոստիկանություն ահազանգ չի ստացվել:
Սեւանցիները պատմել են նաեւ, որ կրակոց արձակողը եղել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համակիրներից մեկը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031