Հոլանդիայի ՀԷԿ «Նեյմեգեն» ֆուտբոլային ակումբը ցանկանում է ձեռք բերել ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի ու Եկատերինբուրգի «Ուալի» հարձակվող Էդգար Մանուչարյանին: Այս մասին տեղեկացնում է «Regnum» գործակալությունը:
24-ամյա ֆուտբոլիստն արդեն Հոլանդիայի առաջնությունում հանդես գալու փորձ ունի: Նա խաղացել է «Այաքս», «Ապելդորն» եւ «Հաարլեմ» ակումբներում:
Հիշեցնենք, որ Էդգարը «Փյունիկից» վարձավճարով «Ուրալ» է տեղափոխվել այս տարվա ամռանը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ