Միավորներով պարտվելով պանամացի Անսելմո Մորենոյին` Վախթանգ Դարչինյանը նրան զիջեց իր IBO-ի չեմպիոնական գոտին: Արտասահմանյան լրատվամիջոցները գրում են, որ չստացված այդ մենամարտն, ամենայն հավանականությամբ, Վիկի համար վերջինն էր պրոֆեսիոնալ ռինգում, եւ վերահաստատում են տարածված այն լուրը, որ նա մտադիր է ուժերը փորձել MMA-ում:
Իսկ Դարչինյանը մարտից հետո հրավիրված ասուլիսում լրագրողներին հայտարարել է. «Մորենոն միայն խուսանավում էր ինձնից: Նրա նպատակը միայն ինձ միավորներով հաղթելն էր: Նրա ծրագրում ինձ նոկաուտ անել եւ, ընդհանրապես, ակտիվ մարտ վարել, չկար: Հենց դրանով էլ նա փչացրեց իմ մարտը եւ ես դրա համար պարտվեցի»:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ