Դեկտեմբերի 5-ին`ժամը 15.13-ին տեղեկատվություն է ստացվել, որ Արմավիրի մարզում` «Տիեռաս դե Արմենիա» ՓԲԸ-ի տարածքում ական է հայտնաբերվել:
Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և փրկարարական ջակատը:
Դեպքի վայր ժամանած ՊՆ ինժեներասակրավորային խումբը զինամթերքի զննության արդյունքում պարզել է, որ դրանք 3 հրետանային արկեր են, որից 2-ը` 100մմ տրամաչափի (մարտական վիճակում), 1-ը` 120մմ (չգործարկված):
Հայտնաբերած զինամթերքը տեղափոխվել է զորամաս:
Կարդացեք նաև
«Արտակարգ ալիք» լրատվական կենտրոն