Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Հումորային դարձվածքներ

Դեկտեմբեր 06,2011 11:27

Լրացում։ «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի գրասենյակի տարածած հայտարարությանն ի պատասխան, թե ընկերության  տնօրեն Ռալֆ Յիրիկյանը ՀՀ նախագահ դառնալու հավակնություն չունի, նախագահի նստավայրից հայտնում են՝ Ռ. Յիրիկյանը նաեւ  հավանականություն չունի։

 

Բարգավաճ Ռուբո։ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ, պատգամավոր Ռուբեն Գեւորգյանը (Ծաղիկ Ռուբո), իր իսկ խոստովանությամբ, աշխատում է «Իմ կյանքի վերջին վագոնը» գրքի վրա: Ինչ զարմանալի Է. մարդը երիտասարդ տարիներին ծաղկի գործն սկսել է հատավաճառությամբ, իսկ կյանքի վերջում նույն գործն անում Է վագոններով: Հիրավի՝ «բարգավաճ»…  Բայց առայժմ՝ Ռուբո:

 

Հաբռգահաբ։ Մեծ Բրիտանիայի Կիլտի համալսարանի գիտնականները եկել են այն եզրակացության, որ հայհոյանքը ցավազրկող ազդեցություն ունի: Եթե մտավոր լարված աշխատանքի, դիցուք՝ բյուջեի քննարկումների պատճառով ցավում է ձեր գիտելիքահեն գլուխը, ապա որեւէ մեկի հասցեին (երբեմն՝ անհասցե) հնչեցրած նույնիսկ մեկ հայհոյանք-հաբը (պայմանականորեն՝ հաբռգահաբ) կարող է գլխացավը չեզոքացնել։ Բրիտանացիները փորձերն արել են տարբեր Էթնիկ խմբերի շրջանում եւ տարբեր կլիմայական գոտիներում: Վերջին փորձերից մեկը՝ ըստ բրիտանացի գիտնականների, խիստ դրական արդյունքներ է տվել։ Էթնիկ պատկանելությամբ պայմանավորված, սակայն, հայերի դեպքում հաբերը պետք Է զուգակցել «լվացացնելու» գործողությամբ: Առաջիկա ամիսները՝ մինչեւ 2012 թ. մայիս, ԱԺ-ում նոր հաբերի մասսայական օգտագործման շրջան Է։

 

Լ. Սարգսյան

«Երկիր»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031