Լրահոս
Օրվա լրահոսը

Լոռիում ամփոփվեց «Բարին արա» մրցույթը

Դեկտեմբեր 06,2011 11:18

Հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին Վանաձորի հանրակրթական դպրոցները, բուհերը, հասարակական կազմակերպությունները մտածում էին, թե ինչ նոր նախաձեռնությամբ հանդես գան «Բարին արա» ծրագրի շրջանակներում, որ այս տարի արդեն չորրորդ անգամ է անցկացվում Լոռիում: «Բարին արա ծրագիրը չի կրկնօրինակվել, լրիվ հայկական նախագիծ է, նպատակը մարդկային ներուժի ներդրումն ու բարի գաղափարների տարածումն է, որ ով երբւեէ բարի գործ չի արել, մեկամսյակի ընթացքում մտածի եւ համախմբվի այդ գաղափարի շուրջ»,- ասում է «Հայկական կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպության «Փոքրիկ իշխան» սոցիալական կենտրոնի համակարգող Նարինե Ղազարյանը:

 Այս տարի համայնքային միջոցառումը դուրս էր եկել Վանաձորի սահամաններից. մասնակցում էին 2 գյուղ` Սվերդլով եւ Դեբետ, Վանաձորի 13 դպրոց, 2 ԲՈՒՀ, 1 քոլեջ, 2 մշակութային օջախ: Առաջին անգամ «Բարին արա» ծրագրին միացել են Վանաձորում գործող 9 բանկերի մասնաճյուղերը, Վանաձորի քաղաքապետարանը: Նաեւ մարզային հեռուստա եւ ռադիոընկերություններ՝ ինֆորմացիոն հովանավորի դերում:

«Բարին արա» ծրագիրն այս տարի բնապահպանական, մաքուր միջավայր ունենալու ուղղվածություն ուներ. մաքրվել են դպրոցամերձ տարածքները, քաղաքի հուշարձանները, թռչնաբներ են պատրաստվել դպրոցականների ձեռքերով:

Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտի կազմակերպած միջոցառումից ստացված հասույթը բաժանվել է բուհում սովորող 4 հաշմանդամ ուսանողներին:

Տարբեր պետական եւ հասարակական կազմակերպություններից ընտրված ժյուրին առանձնացրել էր 22 անվանակարգ: Ամենաբարի քոլեջը Վանաձորի բժշկական քոլեջն է, Բու

հը` ՎՊՄԻ-ին: Նախաձեռնող աշակերտական խորհուրդը` թիվ 17 ավագ դպրոցինն է, ամենահայրենասիրական դպրոցը` թիվ 6-ն է, բարի գործեր անվանակարգում հաղթել է թիվ 18 դպրոցը, բարի երթի կազնակերպիչն է` թիվ 10 դպրոցը, մանկատան բարեկամը` թիվ 13-ը, ամենաբարի ստեղծագործությունը` 10-րդ դպրոցինն է, բարին գեղարվեստում անվանակարգում` 18-րդ դպրոցն է հաղթել, ամենաշատ մասնակիցներ ունեցել է թիվ 23-ը, ամենաակտիվը` թիվ 6-ն էր: Ամենաբարի նախաձեռնություն անվանակարգում Դեբեդ գյուղն է հաղթել: Բարի ուսուցիչ կոչմանն արժանացան` թիվ 6 դպրոցից Աիդա Հովհաննիսյանը, 10-ից` Աիդա Սարգսյան, 23-ից` Սուսաննա Հակոբյան, 25-ից` Սուսաննա Մատինյանը:

Կազմակերպիչներին ուրախացնում է այն, որ Վանաձորը ամեն տարի սպասում եւ պատրաստվում է «Բարին արա» ծրագրին: Նախատեսվում է հաջորդ տարի ծրագրին մասնակցելու հրավեր ուղարկել քաղաքում գործող բոլոր հիմնարկ- ձեռնարկություններին եւ պետական օղակներին:

Նելլի ԴԱՎԹՅԱՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031