Հատված Արման Մուսինյանի պարզաբանումներից:
– Պարոն Մուսինյան, իշխանությունները, նույնիսկ Սերժ Սարգսյանը, արդեն հայտարարել են, որ պատրաստվում են լավագույն ընտրություններն անցկացնել անկախ Հայաստանի պատմության մեջ։ Խոստումներ կան, որ բոլոր քաղաքական ուժերին հավասար քարոզչական հնարավորություններ են տրվելու։ Ինչպե՞ս եք վերաբերվում այս խոստումներին։
– Ձեր հարցի լավագույն պատասխանը կստանաք, եթե կարդաք վարչախմբի ներկայացուցիչների, այդ թվում՝ Սերժ Սարգսյանի, հայտարարությունները 2007-08 թվականների ընտրությունների նախապատրաստական փուլում, մարդու սիրտ կարող էր ճմլվել։ Բայց ի՞նչ տեղի ունեցավ իրականում՝ նախադեպը չունեցող հակաքարոզչություն, ստի եւ կեղծիքի ագրեսիվ տարածում եւ, ի վերջո, լրատվամիջոցների գործունեության փաստացի կասեցում՝ արտակարգ դրության տեսքով։ Այնպես որ, այդ հայտարարությունները քոռ կոպեկի արժեք չունեն, եւ այն պահին, երբ ժողովրդական ակտիվությունը հասնի համապատասխան կետի, իրենք մոռանալու են լավագույն ընտրությունների մասին խոստումը։ Խոսքը վերաբերում է նաեւ քարոզչական հնարավորություններին։ Երբ ժողովուրդը ոտքի կանգնեց, իրենց այլ բան չի մնալու, քան անցնել հին մեթոդներին՝ մամուլի տոտալ վերահսկողություն, ճնշումների, ստի եւ ապատեղեկատվության տարածում։ Բայց հավատացեք, դա իրենց չի փրկի։
Կարդացեք նաև
Ս. Պ.
«Հայկական ժամանակ»