Թե հաջորդը որ վարչական շրջանի ղեկավարին են պաշտոնանկ անելու, դեռ հայտնի չէ, սակայն բոլորին պարզ է, որ այս կադրային փոփոխություններն առաջիկա ընտրությունների նախապատրաստակաև աշխատանքների համատեքստում են։ Բնականաբար, կան թաղապետեր, որոնք անձեռնմխելի են՝ պայմանավորված իրենց վարչական լծակներով։ Թե ովքեր են պաշտոնանկության պոտենցիալ թեկնածուները, փորձեցինք պարզել դեռեւս պաշտոնավարող ղեկավարներից։ Դավիթաշեն շրջանի ՀՀԿ-ական ղեկավար Արթուր Գեւորգյանը ոստիկանապետ Վովա Գասպարյանի փեսան է (ինչպես նաեւ ԲՀԿ-ական Ծաղիկ Ռուբոյի՝ Ռուբեն Գեւորգյանի եղբորորդին), ուստի անձեռնմխելիների շարքում է։ Երբ վերջինիս հարցրինք, թե հնարավո՞ր է հերթն իրեն էլ հասնի, նախ ծիծաղեց, ապա հավելեց. «Տեսականորեն՝ իհարկե: Իսկ գործնականում՝ ես չեմ կարծում: Դավիթաշեն վարչական շրջանի աշխատանքները լավագույնս Են գնահատվում»։ Մեր դիտարկմանը, թե ոչ ոք չի խոստովանում, որ վատ է աշխատում, պատասխանեց. «Ամեն մարդ աշխատում է իր հնարավորությունների սահմաններում»։ Ինչ վերաբերում է Գասպարյանով պայմանավորված անձեռնմխելիությանը, ասաց. «Չեմ կարծում, որ դա կարող է պատճառ հանդիսանալ, ես ինքս այնպիսի մարդ եմ, որ Եթե հասկանամ՝ ես անելու բան չունեմ էս համակարգում, դուրս կգամ։ Քանի դեռ տենդենցը դեպի լավն է, ուրեմն շարունակում եմ աշխատել»։
Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Դավիթ Օհանյանն Աժ պատգամավոր, «Լֆիկ» մականունով Սամվել Ալեքսանյանի հովանավորյալն Է։ «Պարոն Ալեքսանյանն առաջին մարդն Է, որ շատ Է ուզում, որ վարչական շրջանի ղեկավարն աշխատի։ Եթե ես չեմ կարողանում արդարացնեմ պարոն Ալեքսանյանի հույսերը, իհարկե, ես պատրաստ եմ հրաժարվել իմ աշխատանքից, եւ գա մարդ, որը կկարողանա ավելի լավ աշխատել»,- պատասխանեց Օհանյանը։
Գայանե ՍԱՐԻԲԵԿՅԱՆ
«Հրապարակ»
Կարդացեք նաև