Հատված Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանի հետ հարցազրույցից:
– Սպորտն իր էությամբ խտացված էմոցիա է: Էմոցիոնալ առումով ինչպե՞ս ես վերապրում պարտություններն ու հաղթանակները:
– Թե հաղթանակը եւ թե պարտությունը պետք է հանգիստ տանել: Հաղթանակը չպետք է էյֆորիայի հասցնի, իսկ պարտությունը` հուսահատության: Հենց որ խաղն ավարտվեց, պետք է մտածել հաջորդ խաղի մասին, այլապես կկորցնես սթափ վերլուծություն կատարելու կարողությունը: Սա է պրոֆեսիոնալ վերաբերմունքը գործին, որը ենթադրում է, որ պետք է կյանքին ռեալ նայել: Ֆուտբոլում լինում է երեք արդյունք` հաղթանակ, պարտություն, ոչ-ոքի: Պարտություններից ոչ ոք ապահովագրված չէ: Բնականաբար, էմոցիոնալ առումով միշտ ավելի դժվար ես վերապրում պարտությունը, քանզի պետք է քո մեջ ուժ գտնես ու թիմի հետ խոսես այնպես, որ չզգացվի, թե դու ընկճված ես:
– Լրագրողները հաճախ ասում են, որ դու չափից ավելի համեստ ես:
Կարդացեք նաև
– Ես որեւէ արհեստական ջանք չեմ գործադրում տպավորություն գործելու համար: Ես այն եմ, ինչ կամ:
– Կա՞ մի բան, որի համար զղջում ես:
– Չարվածի կամ արվածի համար ափսոսալը համարում եմ ժամանակի կորուստ: Կարեւորը վերլուծություն անելն է, ինչը թույլ կտա հաջորդ անգամ նման իրավիճակում այլ կերպ վարվել: Եթե որեւէ բան այլեւս փոխել չես կարող, դրա վրա կենտրոնանալն իմաստ չունի:
Զրուցեց Արա ԹԱԴԵՎՈՍՅԱՆԸ
www.mediamax.am