Ղազախստանի մայրաքաղաքում անցկացված բազկամարտի աշխարհի 33-րդ առաջնությունում Հայաստանից մասնակցում էին երկու մարզիկներ՝ երեւանցիներ, 60 կգ քաշային Աշոտ Ադամյանը եւ Վրեժ Սեդրակյանը` 75 կգ քաշային կարգ, որոնք երկուսն էլ հանդես եկան կրտսեր տարիքային խմբում: Նրանք երկուսն էլ Ալմաթիից տուն վերադարձան ոսկե մեդալով: Մինչեւ 18 տարեկանների պայքարում աջ ձեռքով հավասարը չունեցավ Աշոտ Ադամյանը, իսկ ձախլիկ Վրեժ Սեդրակյանը հաղթողի պատվանդան բարձրացավ + 18 տարեկանների մրցապայքարում:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ