Այսօր՝ դեկտեմբերի 5-ին, ավտովթար է տեղի ունեցել Երեւանում:
Ինչպես դեպքի վայրից aravot.am-ին հայտնեց ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 19:30-ի սահմաններում իրար են բախվել «Սամանդ» մակնիշի Տ 5148 տաքսին և «Մերսեդես» մակնիշի 25 ՍՍ 887 համարանիշի ավտոմեքենաները:
Կարդացեք նաև
Բախման հետևանքով «Մերսեդեսը» գլխիվայր շրջվել է: Դեպքի վայրում հավաքվածները ֆոտոլրագրողին հայտնել են, որ «Մերսեդեսը» վարել է երիտասարդ աղջիկ, և որ նրա ուղեւորը նույնպես երիտասարդ աղջիկ է եղել: Արդեն դեպքի վայրում են ոստիկանության` Երեւան քաղաքի վարչության, պարեկապահակային ծառայության աշխատակիցներն ու ոստիկանության Քանաքեռ Զեյթունի բաժնի, օպերատիվ խումբը:
Ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, վիրավորներ և զոհեր չկան: ՃՈ աշխատակիցներն ու ոստիկանության Քանաքեռ Զեյթունի բաժնի օպերատիվ խումբը փորձում են պարզել վարորդների ինքնությունը:
Դեպքի վայրում են նաև ապահովագրական ընկերությունների աշխատակիցները:
Լուսանկարները` Գագիկ Շամշյանի: