Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հայկական կոնյակը լավագույնն էր 115-ի միջից

Դեկտեմբեր 05,2011 21:48

Մոսկվայում կայացած 15-րդ հոբելյանական «Միջազգային գինու և թունդ ալկոհոլային խմիչքների» մասնագիտացված մրցույթում Երևանի կոնյակի գործարանի ԱՐԱՐԱՏ տեսականու 20 տարվա հնեցման Նաիրի կոնյակը ստացել է Գրան Պրի մրցանակը և արժանացել ոսկե մեդալի: Մրցույթին, որն անց էր կացվում  «Խաղողի և գինու միջազգային կազմակերպության» (International Organisation of Vine and Wine) հովանու ներքո, մասնակցում էին ավելի քան 115 անուն թունդ ալոհոլային խմիչքներ` ներկայացված աշխարհի 15 երկրներից` այդ թվում նաև Պորտուգալիայից, Իսպանիայից, Ռուսաստանից, ԱՄՆ-ից, Ուկրաինայից և Ֆրանսիայից:
Հավելենք նաև, որ 15-րդ հոբելյանական «Միջազգային գինու և թունդ ալկոհոլային խմիչքների» մրցույթի արդյուքներով ԱՐԱՐԱՏ-ը հաղթող է ճանաչվել «Տարվա լավագույն ապրանքանիշ»անվանակարգում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031