Վաղը առավոտյան,Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GTZ) հայաստանյան գրասենյակի ղեկավար Ջեյմս Ֆորբս իր գրասենյակից հեծանիվով մեկնելու է «Արմենիա-Մարիոթ» հյուրանոց, որտեղ տեղի է ունենալու հայ-գերմանական «Կանաչ տնտեսություն» խորագրով ֆորումը: Նպատակը, ինչպես «Առավոտի» հետ զրույցում նշեց Ջ. Ֆորբսը, բոլորի ուշադրությունը սևեռելն է Երեւանի բնապահպանական խնդիրների վրա. «Իհարկե, սա խորհրդանշական ակցիա է, եւ նպատակ է հետապնդում ցույց տալ մեր անկեղծ մտահոգությունը շրջակա միջավայրի խնդիրներին: Շրջակա միջավայրը ազգություն, քաղաքացիություն և սահմաններ չի ճանաչում: Մենք եւ մեր երեխաները նույնպես ապրում ենք ձեր երկրում եւ քաղաքում, որտեղ բազմաթիվ են էկոլոգիական խնդիրները: Մենք կուզենայինք, որ նմանատիպ ակցիաները այնքան շատ լինեն Երեւանում, որ վերջապես Երեւանը եւս, ինպես շատ Եվրոպական քաղաքներ, ունենա հեծանիվ վարելու մշակույթ»:
Ջեյմս Ֆորբսի հետ բացառիկ հարցազրույցը կարդացեք վաղվա տպագիր «Առավոտում»:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ