Ինչպես Aravot.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ՀՀ ոստիկանապետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանի հրամանով, Արթուր Բիչախչյանը նշանակվել է ոստիկանության Եղվարդի բաժնի պետ. մինչ այդ նա ոստիկանության Գյումրիի բաժնի պետն էր:
ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի մեկ այլ հրամանով, ոստիկանության Եղվարդի բաժնի պետ Կարապետ Գինոսյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից ու նշանակվել ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Կոտայքի մարզի քննչական բաժնի պետ:
ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի մեկ այլ հրամանով, աշխատանքից ազատվել է ոստիկանության Աշտարակի անձնագրային ծառայության պետ Մանվել Բաղդասարյանը: Աշխատանքից ազատվել է նաեւ ոստիկանության Արմավիրի անձնագրային ծառայության պետ Ռազմիկ Տոնոյանը:
ՀՀ ոստիկանապետի մեկ այլ հրամանով, ոստիկանության Արմավիրի անձնագրային ծառայության պետ է նշանակվել Ռազմիկ Հակոբյանը: Մխիթար Հովհաննիսյանը նշանակվել է ոստիկանության Մալաթիա-Սեբաստիայի անձնագրային ծառայության պետ:
Կարդացեք նաև
Աշոտ Հայրապետյանը ազատվել է ոստիկանության Ապարանի բաժնի պետի պաշտոնից և նշանակվել ոստիկանության Վանաձորի բաժնի պետ:
Իսկ ոստիկանության Վանաձորի բաժնի պետ Սերգո Ավետիսյանն ազատվել է ոստիկանության Վանաձորի բաժնի պետի պաշտոնից ու նշանակվել ոստիկանության Ապարանի բաժնի պետ: