Լրահոս
Օրվա լրահոսը

Բախշյանը Նիկոյանին հարցրեց՝ իսկ նա կզսպի՞ «հասարակության համար հակացուցված պատգամավորներին»(տեսանյութ)

Դեկտեմբեր 05,2011 19:31

Այսօր, խորհրդարանում ԱԺ նախագահի թեկնածու Սամվել Նիկոյանին առաջին երկու- երեք հարցերն ուղղեցին «Ժառանգություն» խմբակցության պատգամավորները, այդ թվում՝ Անահիտ Բախշյանը։ Նա միանգամից մի քանի հարցեր ուղղեց ՀՀ ԱԺ ապագա նախագահին. «Դուք խոստացաք, որ ձեր նախագահ լինելու դեպքում խորհրդարանը լինելու է բազմակարծության ամբիոն: Այն, ինչ տեղի ունեցավ անցած արտահերթ նստի ժամանակ՝ կկրկնվի՞ ադյոք,  եթե ընտրվեք ԱԺ նախագա»: Բախշյանը նկատի ուներ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Արմեն Մարտիրոսյանի եւ ՀՀԿ-ական պատգամավոր Առաքել Մովսիսյանի՝ «Շմայսի» լեզվակռիվը:

Նիկոյանին ուղղած նրա մյուս հարցն այս էր՝ ինչպե՞ս եք կազմակերպելու ԱԺ աշխանանքը, որպեսզի այն պատգամավորներին, ում օրինակը հակացուցված է հասարակությանը, հնարավորինս զսպեք, եւ նրանց արարքը ձեր կողմից կստանա՞ պատշաճ գնահատական՝ անկախ նրանից, թե ով է դրա հեղինակը։

Բախշյանի երրորդ հարցը վերաբերում էր ԱԺ-ում քվորումի բացակայության պայմաններում պատգամավորների կողմից այլոց փոխարեն քվեարկելու ավանդույթին: Ձեր օրոք նիստերի դահլիճում ներկա եւ կոճակ սեղմող պատգամավորների թիվն իրար համապատասխանելո՞ւ են։ Մոտավորապես այս էր տիկին Բախշյանի հաջորդ հարցադրումը:

Նիկոյանի պատասխանները՝ տեսանյութում:

[/video]

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031