Լրահոս
Օրվա լրահոսը

Խմբակցություններից միայն ՀՅԴ-ն էր, որ ԱԺ նախագահի ընտրության վերաբերյալ ասելիք չուներ

Դեկտեմբեր 05,2011 18:34

«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի  Հովհաննիսյանը երեկ ՀՀ ԱԺ-ում, ի պաշտպանություն խմբակցության կողմից խորհրդարանի նախագահի պաշտոնում Լարիսա Ալավերդյանի թեկնածությանն ասաց, թե «Ժառանգության» կողմից նրա առաջադրման հիմնական  նպատակը ԱԺ նախագահի պաշտոնում, այլընտրանքային ընտրություններ անելու հնարավորություն ստեղծելն, ու հանրության վստահությունը խորհրդարանի նկատմամբ վերականգնելն է: «Գնահատելով ԱԺ փոխխոսնակի երկար տարիների ծառայությունները խորհրդարանին, իր կուսակցությանն ու մեր պետականությանը՝ միաժամանակ ես շատ հպարտ եմ պաշտպանելու Լարիսա Ալավերդյանի թեկնածությունը»,- հայտարարեց Ր. Հովհաննիսյանը:

Այսպիսով, երեքշաբթի օրը ԱԺ-ում խորհրդարանի նոր խոսնակի ընտրություններում, առաջադրվել է երկու թեկնածու. Սամվել Նիկոյանը՝ ՀՀԿ-ի կողմից, եւ Լարիսա Ալավերդյանը՝ «Ժառանգություն» խմբակցության կողմից: Խորհրդարանական խմբակցություններից ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն եւ ՕԵԿ-ը մտադիր են պաշտպանել Սամվել Նիկոյանի թեկնածությունը, «Ժառանգությունը»՝ բնականաբար,  Լարիսա Ալավերդյանի: Իսկ ահա ՀՅԴ-ն, երեկ այս ընտրությունների եւ առաջադրված թեկնածուների վերաբերյալ ելույթներ չունեցավ: Խմբակցության պատգամավոր Արա Նռանյանը «Առավոտի» հարցին ի պատասխան ասաց, թե իրենք առայժմ այս հարցի վերաբերյալ ասելիք չունեն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031