Լրահոս
Օրվա լրահոսը

«Սա իմ կենսակերպն է». Հասմիկ Սողոմոնյան

Դեկտեմբեր 05,2011 18:27

Հասմիկի սերը դեկորատիվ աշխատանքների նկատմամբ եղել է մանկուց. «Մայրս պատմում է, որ մի թելով ես ժամերով խաղացել եմ, դեռ շատ փոքր տարիքում: Ես շատ շնորհակալ եմ, որ իմ մեջ չի սպանել իմ ձգտումները, այլ ընդհակառակը, միայն խրախուսել է», -ասում է նա: Հասմիկը մեծ սիրով է խոսում իր ծնողների մասին. մայրը շատ նուրբ և ճաշակով կին է, իսկ հայրը` խորը անձնավորություն, ում հետ «վեհ» թեմաներ է քննարկում: «Մեր տանը միշտ առաջին տեղում եղել է արվեստը, հետո նոր՝ մնացածը: Էսթետիկան ժառանգել եմ մայրիկից, իսկ ուժը` հայրիկից»,- պատմում է Հասմիկ Սողոմոնյանը: Նրա աշխատանքներում գունային տարանջատումներ չկան, ստեղծագործում և պատրաստում է այն, ինչ տվյալ պահին զգում է: «Սկզբում միտքն է, այն ինչից ոգեւորվում եմ, հետո նոր նյութը, ինչի հետ աշխատում եմ»: Հասմիկին զարմացնում է երիտասարդների վերաբերմունքը իր աշխատանքների նկատմամբ. «Զարմանալիորեն շատ են գնահատում իմ ձեռքի աշխատանքները և բարձրաճաշակ են, ինչի համար շատ ուրախ եմ»: Հիշում է մի դեպք. «Իմ հաճախորդներից մեկը, ով ինձնից գնել էր ականջօղեր, վերջերս էլեկտրոնային տարբերակով մի շատ տխուր տամակ է գրում: Նամակում նշված է, որ կորցրել է այն և ցանկանում է նորից պատվիրել: Չանցած մեկ օր, կրկին նամակ եմ ստանում, որ գտել է լվացքի մեքենայի մեջ. մոռացել էր վերնաշապիկի գրպանում: Շատ զարմացած էր, որ ոչինչ չէր եղել ականջօղերին: Ճիշտն ասած, ես էլ էի զարմացած: Դա լուրջ փորձություն էր ականջօղերի համար,  պատվով հաղթահարեցին»:

Հասմիկը իր բոլոր աշխատանքները մեծ սիրով է պատրաստում: Կան աշխատանքներ, որտեղ, յուրաքանչյուր օրինակից մեկական է, ինչպես նա է ասում. «Ճաշակը ես եմ թելադրում»: Դա իր կենսակերպն է, առանց  որի իրեն չի պատկերացնում:

Քիրստինա Միրզոյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031