Նոյեմբերի 30-ից անժամկետ հացադուլ է հայտարարել արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավոր Մհեր Համբարձումյանը: Այսօր «Կարմիր խաչ» միջազգային կազմակերպությանն է դիմել կալանավորի հայրը՝ Ռուբեն Համբարձումյանը:
Տեղեկացնենք, որ կալանավորն անցյալ տարվա դեկտեմբերից գտնվում է մեկուսարանում: Նա մեղադրվում է «Ոսկու շուկայի» աշխատակցի նկատմամբ ավազակային հարձակման փորձ կատարելու համար: Հիշեցնենք, որ ոստիկանները բերման ենթարկելու ժամանակ կրակել էին գետնին ընկած Մհերի վրա, եւ նա էլ մինչ օրս վիճարկում է ոստիկանների գործողությունների իրավաչափության հարցը:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ