Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱԿ ակտիվիստների դատական առաջին նիստը՝ դեկտեմբերի 8-ին

Դեկտեմբեր 05,2011 18:22

ՀԱԿ ակտիվիստներ Տիգրան Առաքելյանի, Դավիթ Քիրամիջյանի, Արտակ Կարապետյանի, Սարգիս Գեւորգյանի գործով նախաքննությունն ավարտված է: Կենտրոն եւ Նորք Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում դեկտեմբերի 8-ին նշանակված է դատական առաջին նիստը: Այս մասին Aravot.am-ին տեղեկացրեց ՀԱԿ-ի իրավական աջակցության ծառայության ներկայացուցիչ Արմեն Խաչատրյանը:

Հիշեցնենք, որ օգոստոսի 9-ին՝ Կարապի լճի մոտ նրանց եւ ոստիկանների միջեւ տեղի ունեցած միջադեպից հետո, ակտիվիստների նկատմամբ հարուցվեց քրեական գործ :

ՀԱԿ 7 ակտիվիստներից այժմ կալանավորված է միայն Տիգրան Առաքելյանը, մյուսների նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց, փոխարինվել է գրավով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031