Այսօր Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանը քաղաքապետարանում կայացած խորհրդակցության ժամանակ դժգոհել է քաղաքի մաքրման աշխատանքներից: Քաղաքապետարանի տարածած տեղեկության համաձայն, նա ասել է, որ շատ դանդաղ է ընթանում տերեւների մնացուկների ու պոլիէթիլենային տոպրակների հեռացումը: Քաղաքապետը ու այլ վանաձորցիներ դժգոհ են քաղաքում թափառող շների առատությունից: Քաղաքապետը պատասխանատուներից պահանջել է լրջորեն զբաղվել խնդրով: Ըստ Վանաձորի քաղաքապետարանի, անցյալ շաբաթ վնասազերծվել է 52 թափառող կենդանի: Բայց խնդիրը դեռ կա: Իսկ մինչ այդ քաղաքը զբաղված է գալիք Ամանորով, քաղաքապետը հանձնարարել է գլխավոր հրապարակը տեսքի բերել մինչեւ դեկտեմբերի 25-ը:
Արամ ԶԱՔԱՐՅԱՆ