«Ուր է իմ տղամարդը» սերիալի դերասանուհի Անժելա Սարգսյանի պոռնոտեսաերիզը համացանցում տարածած նրա նախկին զուգընկեր Կարեն Արայանի կալանքի ժամկետը Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը երկարացրեց երկու ամսով:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 5-ին Կարեն Արայանը ձերբակալվել է, նա կասկածվում է ՀՀ քրեական օրենսգրքի 144 (Անձնական կամ ընտանեկան կյանքի մասին տեղեկություններ ապօրինի հավաքելը, պահելը, օգտագործելը կամ տարածելը) եւ 263 (պոռնոգրաֆիկ նյութեր կամ առարկաներ ապօրինի տարածելը) հոդվածների հատկանիշներով: Հոկտեմբերի 7-ին Երեւանի Կենտրոն-Նորք Մարաշ ընդհանուր իրավասության դատարանը նրա նկատմամբ խափանման միջոց էր ընտրել կալանքը:
Ըստ սեպտեմբերի 17-ի ՀՀ մշակույթի նախարարության «Մշակութային արժեքների փորձաքննություն» ՊՈԱԿ-ի եզրակացության, համացանցում հայտնված լուսանկարները պոռնոնկարագրական էին:
Ռ.Մ.