«Չի կարելի ոչինչ բացառել, բայց, այսօրվա վիճակով եւ ԲՀԿ-ն, եւ ՀՀԿ-ն, որպես կոալիցիայի անդամ եւ ԱԺ-ում, եւ կառավարությունում, չեմ կարծում, կբաժանվեն: Երկուսի գաղափարախոսություն էլ, նպատակն էլ նույնն է, մի քիչ փոփոխված, բայց՝ նույնը: Եթե կան էլ խնդիրներ, կարելի է փոքրիկ սեղանի շուրջ լուծել: Ընդհանուր առմամբ, գոնե ես չեմ նկատել լուրջ տարաձայնություններ, չկան լուրջ տարաձայնություններ, չկան գաղափարախոսական տարաձայնություններ եւ բոլորս էլ գիտենք, որ վերջին չորս տարվա ընթացքում այս ուժերը եղել են միասնական: Կան մարդիկ, որոնց ձեռնտու չէ խոսել այս մասին, մարդիկ էլ կան, որոնք իրենց վատ են զգում՝ տեսնելով ԲՀԿ-ի եւ ՀՀԿ-ի մտերմությունը, փորձում են ինտրիգներ ստեղծել, լարվածություն ստեղծել:Բայց, եթե լինի լարվածություն, ովքե՞ր կշահեն՝ ուրիշները, նրանք, ում այդ լարվածությունը ձեռնտու է»,- «Առավոտի» հետ զրույցում պատասխանելով հարցին՝ «Բարգավաճ Հայաստանը՚» եւ Հանրապետականը կշարունակե՞ն իրենց համատեղ ուղին դեպի խորհրդարանական ընտրություններ, թե՞ կբաժանվեն, ասաց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խաչիկ Մանուկյանը:
Խաչիկ Մանուկյանի հետ Մարգարիտ Եսայանի հարցազրույցը կարդացեք վաղվա տպագիր «Առավոտում»: