Անցյալ տարի ԱՄՆ-ի Մինեսոտա նահանգի իրավապահները ամանորին ձերբակալել էին մի խումբ աղջիկների, որոնք հարբած վիճակում բռնաբարել էին Սանտա Կլաուսին: Դատարանում ամբաստանյալ գեղեցկուհիները խոստովանել էին, որ դեպքի օրն իրենք շատ հարբած են եղել, բարձր տրամադրություն են ունեցել եւ Սանտան չափից դուրս գրավիչ է եղել ու իրենց գայթակղել է: Աղջիկներն էլ չեն դիմացել,Սանտային հրավիրել են իրենց տուն զվարճանալու, ստրիպտիզ են պարել, ապա վեց հոգով բռնաբարել խեղճին ու նկարահանել:
Օրերս էլ նույն նահանգի իրավապահները ձերբակալել են երկու զինված Սանտայի: Հարցին, թե ինչու են Սանտաները զենքվ շրջում քաղաքում, վերջինները պատասխանել են, որ դա ինքնապաշտպանության համար է, քանի որ Մինեսոտա նահանգում Սանտաները հաճախ են կանանց կողմից հարձակման ենթարկվում: