Լրահոս
Օրվա լրահոսը

Ա1+-ի գործով Առաքելյանն է զբաղվելու

Դեկտեմբեր 05,2011 15:31

«Ա1+» հեռուստաընկերության դիմումի գործով վարչական վերաքննիչ դատարանի նախագահող դատավոր է նշանակվել Արթուր Առաքելյանը: Այսօր Aravot.am-ի հետ զրույցում այդ մասին տեղեկացրեց «Ա1+»-ի ներկայացուցիչ, փաստաբան Ալեքսանդեր Սահակյանը: Նրա խոսքերով` «Բացի դատավորի անունից` առայժմ մեզ ոչինչ հայտնի չէ»: Մեր հարցին` վերաքննիչ դատարանից ի՞նչ ակնկալիքներ կան` պարոն Սահակյանը պատասխանեց. «Դեռ անգամ վարույթ չի ընդունվել, չեմ կարող ասել, գոնե վարույթ ընդունվեր` ես կասեի մեր ակնկալիքները»:

Հիշեցնենք, որ հեռուստաընկերությունը վերաքննիչ դատարան էր դիմել մոտ 1 ամիս առաջ` բողոքարկելով առաջին ատյանի դատարանի վճիռը, որով մերժվել էր ՀՌԱՀ-ի դեմ ներկայացված հեռուստաընկերության հայցը:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031