Ռուսաստանի տարբեր քաղաքներում կիրակի` խորհրդարանական ընտրությունների օրը, ընդդիմության չարտոնագրված բողոքի ակցիաների մոտ 350 մասնակիցներ են ձերբակալվել:
Svobodanews.ru-ի փոխանցմամբ` իրավապահ մարմիննեը Մոսկվայում երեք հանրահավաք են կասեցրել, իսկ ոստիկանության բաժանմունքներ բերման են ենթարկել 258 մարդու:
Ընդդիմադիրները անօրինական են համարում կիրակի օրը անցկացված խորհրդարանական ընտրությունները, որոնց նախնական տվյալներով «Եդինայա Ռոսիան» ստացել է ձայների 49.54 տոկոսը:
Ազատություն ռադիոկայան