Սամվել Նիկոյանը՝ որպես ԱԺ նախագահի թեկնածու իր ելույթում հայտարարեց, թե իր առաջին քայլերից մեկն այդ պաշտոնում լինելու է լրագրողների՝ խորհրդարան մտնելու կարգի սահմանափակումները վերանայելը։ Նա հայտարարեց, թե ԱԺ-ն նաեւ դրա աշխատանքը լուսաբանող լրագրողների աշխատատեղն է, ու նրանք պետք է իրավունք ունենան ազատորեն եւ աշխատանքային բոլոր օրերին մուտք գործել խորհրդարան եւ հավաքել անհրաժեշտ տեղեկությունները։
Նա խնդրեց դա չդիտարկել որպես լրատվամիջոցներին դուր գալու միջոց։
Հիշեցնենք, որ ԱԺ նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանն այդ պաշտոնը ստանձնելուց անմիջապես հետո լրագրողների համար ԱԺ մուտքի կարգ էր սահմանել՝ սահմանափակելով վերջիններիս մուտքը խորհրդարան՝ բոլոր այն օրերին, երբ նստաշրջաններ կամ նիստեր չեն գումարվում։