Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Քրեական գործ հարուցելու որոշում՝ ընդդեմ Խաչիկ Մարոզյանի

Դեկտեմբեր 05,2011 14:55

«Իրավունքի եւ հոգեբանության ակադեմիայի» նախագահ Խաչիկ Մարոզյանը քիչ առաջ հաստատեց մեր այն լուրը, որ իր նկատմամբ հարուցվել է քրեական գործ եւ իրականացվում է նախաքննություն:

ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Էրեբունու քննչական բաժնի ավագ քննիչ, ոստիկանության ավագ լեյտենանտ Հ.Դելեյանը պարզել է, որ այս տարվա սեպտեմբերի 17-ին ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում է տվել Սոֆյա Կարապետյանն այն մասին, որ Խաչիկ Մարոզյանը եւ նրա գործավար Նելլի Պապյանն «իր վստահությունը չարաշահելով՝ խաբեությամբ փորձել են հափշտակել  4000 ԱՄՆ դոլար՝ իր տան ժառանգությունը ճանաչելու հարցով իրավաբանական օգնություն ցուցաբերելու համար»:

ՀՀ քրեական օրենսգրքի 34-178 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով՝ խարդախություն, հարուցվել է քրեական գործ:

Խ.Մարոզյանն ասաց, որ քաղաքացու հետ պայմանագիրը լուծարելուց հետո, գումարը վերադարձրել է, սակայն նա դիմել է ոստիկանություն:

Սոֆյա Կարապետյանի եւ իրավաբանի միջեւ կատարվել է առերեսում:  Մարոզյանն ասաց, որ ինքը այսօր նորից կանչվել է Էրեբունու ոստիկանություն:

Իսկ Ս.Կարապետյանը ոստիկանությանը տեղեկացրել էր, որ «Մարոզյանի գործավարը հայտնել էր, թե ինքը բարձրաստիճան պաշտոնյա ունի, որի միջնորդության դեպքում դատը կշահեն»: «Առավոտի» տեղեկություններով, ոստիկանությունում կան ձայնագրություններ՝ կապված ասվածը հաստատելու հետ:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031