ՀՀ ԱԺ նոր նախագահի ընտրությունները, որոնք ակնկալվում էր, որ այսօր պիտի անցկացվեն՝ տեղի կունենան երեքշաբթի։ Այդ մասին տեղեկությունը «Առավոտին» փոխանցեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Մելիքյանը։ Նրա ասելով, խորհրդարանն այսօր կսահմանափակվի միայն ԱԺ նախագահի թեկնածուի առաջադրմամբ։ Ինչ վերաբերում է խորհրդարանի փոխնախագահի ընտրությանը՝ ապա այդ պաշտոնում առաջադրումները տեղի կունենան, ըստ ամենայնի, երեքշաբթի՝ ԱԺ նախագահի ընտրություններից հետո, արտահերթ նիստում։
ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանն առաջադրեց Սամվել Նիկոյանի թեկնածությունը, իսկ Րաֆֆի Հովհաննիսյանը՝ Լարիսա Ալավերդյանի թեկնածությունը: