Արդեն երեք տարի է՝ Էրեբունի 11 հասցեում գտնվող կիսանկուղը չեն կարողանում կիսել ազատամարտիկ, Նկարիչների միության անդամ, քանդակագործ Ալեքսանդր Քոչարյանի այրին՝ Վարդուհի Տիգրանյանն ու տրանսպորտի ու կապի նախկին նախարար Էդվարդ Մադաթյանը:
Վ. Տիգրանյանի խոսքերով, 9 տարի առաջ Նկարիչների միությունն այդ կիսանկուղը անհատույց օգտագործման պայմաններով հատկացրել է իր ամուսնուն՝ որպես արվեստանոց, բայց 2004 թվականին սեփականության նոր վկայական հանելու ժամանակ, Վ. Տիգրանյանը հանկարծակի տեղեկացել է, որ արվեստանոցն ունի նոր սեփականատեր: Այդ օրվանից ի վեր՝ ազատամարտիկի այրին քուն ու դադար չունի եւ նախկին չինովնիկի հետ պայքարի մեջ է:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ