Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Արկադի Անդրեասյանի վտարման պահանջով հայցը կասեցվել է

Դեկտեմբեր 05,2011 14:10

Նախորդ դատական նիստից հետո Մանասյանն ինսուլտի նախանշաններով տեղափոխվել է հիվանդանոց

           Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Արա Կուբանյանն օրեր առաջ կասեցրել է Արկադի Անդրեասյանի հայցի քննությունը: Հայտնի ֆուտբոլիստի ներկայացուցիչ, փաստաբան Սամվել Միրզոյանը բողոքարկելու է այդ որոշումը:

Հիշեցնենք, որ այս տարվա փետրվարի 4-ին այս նույն դատավորի որոշմամբ մի անգամ արդեն իսկ կասեցվել է քաղաքացիական գործի վարույթը: Այն ժամանակ, ինչպես օրերս, դռնբաց դատական նիստում քննվել էր Արկադի Անդրեասյանի հայցն ընդդեմ մանկավարժ-թոշակառու Ռոզա Մանասյանի` բնակարանից վտարելու պահանջի մասին:

Արկադի Անդրեասյանը հայցադիմումում նշել էր, որ սեփականության իրավունքով իրեն է պատկանում Երեւանի Արշակունյաց փողոցի 44/3 շենքի 10 բնակարանը, որը մինչ օրս տիրապետում են թոշակառու Ռոզա Մանասյանն ու նրա հիվանդ ամուսինը:

Գործի քննությունը դեռ չավարտված՝ ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երեւան քաղաքի քննչական վարչության Նոր Նորքի քննչական բաժնի պետ Ա.Ղազարյանը դիմում էր ներկայացրել դատարան եւ «հայտնել, որ Նոր Նորքի քննչական բաժնում քննվում է Արկադի Անդրեասյանի կողմից Ռոզա Մանասյանի» եւ մյուսների նկատմամբ վաշխառություն կատարելու փաստի առթիվ 22. 01. 2011թ. ՀՀ քրեական օրենսգրքի 213 հոդվածի 1-ին մասով հարուցված թիվ 17100911 քրեական գործը: Դիմումի հետ դատարան էր ուղարկվել 22. 01. 2011թ. քննիչ Վ. Ջանբայանցի որոշումը «Թիվ 17130010 քրեական գործի նյութերով նոր քրեական գործ հարուցելու», այն առանձին վարույթում առանձնացնելու մասին»:

Դատական նիստի ընթացքում պատասխանողի ներկայացուցիչը հայտնել էր, որ նման պայմաններում անհնար է սույն քաղաքացիական գործի քննությունը, եւ միջնորդել էր այն կասեցնել:

Չնայած հայցվորի ներկայացուցիչն առարկել էր միջնորդության դեմ, հայտնել, որ հարուցված քրեական գործի քննությունն որեւէ կերպ չի առնչվում սույն քաղաքացիական գործի հետ, սակայն դատարանը Ռոզա Մանասյանին բնակարանից վտարելու պահանջի մասին գործը կասեցրել էր մինչեւ ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երեւան քաղաքի քննչական վարչության Նոր Նորքի քննչական բաժնում հարուցված քրեական գործով վերջնական ակտ կայացնելը: Քրեական գործ չհարուցվեց, թեեւ այն Ռ.Մանասյանի կողմից բողոքարկվեց դատական ատյաններում:

Անդրեասյանը կրկին դիմել էր Շենգավիթ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան: Մանկավարժ-թոշակառուն իր հերթին հանդես էր եկել «Շինծու առոչինչ գործարքների նկատմամբ անվավերության հետեւանքների կիրառման պահանջի մասին» հակընդդեմ հայցով:

Այսօր տեղեկացանք, որ դատական նիստից հետո թոշակառուն ինսուլտի նախանշաններով տարվել է հիվանդանոց:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031