Լրահոս
Օրվա լրահոսը

«Ժառանգության» 20 րոպեն իզուր կորավ

Դեկտեմբեր 05,2011 13:34

Այսօր ՀՀ ԱԺ չորրորդ գումարման 10-րդ նստաշրջանի օրակարգում որպես պարտադիր եւ ըստ անհրաժեշտության քննարկվող հարց՝ լրացուցիչ ընդգրկվեց ՀՀ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի եզրակացությունը՝ 2008թ. մարտի 1-ին Երեւան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների եւ դրանց առաջարկությունների կատարման ընթացքի մշտադիտարկման վերաբերյալ հանձնաժողովի եզրակացության կատարման ընթացքին վերաբերյալ։

Օրակարգի հաստատումից առաջ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ստեփան Սաֆարյանը 20 րոպե ընդմիջում խնդրեց ։ Այդ ընթացքում նա փորձեց բանակցել բնապահպանության նախարարի հետ՝ նստաշրջանի օրակարգում ընդգրկված օրինագծի՝ Շրջակա միջավայրի վրա ազդեցության մասին։ Ու մինչ Սաֆարյանը նախարարի հետ բանակցում էր՝ 20 րոպեանոց ընդմիջումն ավարտվեց ու քվեարկույամբ օրինագիծն ընդգրկվեց օրակարգում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031