Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

iPhone 4S-ը կարող է ավտոմեքենա ղեկավարել

Դեկտեմբեր 05,2011 13:15

iPhone 4S-ի Siri ձայնային կառավարման համակարգը կարելի է կիրառել նաև այնպիսի ոլորտներում, որ նույնիսկ Apple-ի մտքով չի անցել: Շնորհիվ Siri-ի համար նախատեսված պրոքսի-սերվերի ծրագրավորողներն այժմ կարող են նոր փլագիններ ստեղծել ու նոր հնարավորություններով օժտել iPhone-ը:

Այսպես, ինժեներ Բրենդոն Ֆիկեն ներկայացրել է ավտոմեքենայի հեռահար կառավարման ֆունկցիա, որը հիմնված է PHP-սքրիփթի վրա: Այն հրահանգներ է ուղարկում պրոքսի-սերվերին, որը սինխրոնիզացվում է  ավտոմեքենայի Viper SmartStart բջջայի կապի մոդուլի հետ:

Այսպիսով, Siri-ի միջոցով կարելի է միացնել ու անջատել ավտոմեքենայի շարժիչը, ձայնային ազդանշանը, ինչպես նաև բացել-փակել բեռնախցիկը: Ընդ որում՝ գործողությունների կատարման մասին ինֆորմացիան արտաբերվում է սմարթֆոնի էկրանին:

PCNews.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031