Շաբաթ օրը՝ դեկտեմբերի 3-ին ՀՀ տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այցելել է Սյունիք՝ տարին ամփոփելու եւ մինչեւ տարեվերջ մնացած ժամանակահատվածն էլ ավելի արդյունավետ օգտագործելու՝ առկա խնդիրների լուծման համար: Տեղում Արմեն Գեւորգյանը հայտարարել է. «Կարող եմ արձանագրել, որ էական որեւէ խնդիրներ մարզում չեմ տեսել, բոլոր պետական եւ տեղական կառույցներն աշխատում են, իրենց տեղում են, ընդհանուր առմամբ բավարար եմ գնահատում կատարված աշխատանքը, գոհ եմ արձանագրված արդյունքներից: Կան որոշակի խնդիրներ, որոնք առկա են բոլոր տեղերում եւ դրանք հիմնականում կապված չեն տարածքային կամ տեղական իշխանություններից, այլ կապված են մեր ընդհանուր հնարավորություններից, առաջին հերթին’ ֆինանսներից»: Մեջբերում ենք, ըստ «Արմենպրես» գործակալության:
Գրել ենք, որ դատարկվող գյուղերով Սյունիքում, որի մարզպետն աղմկոտ պատմություններից անպակաս է, նրանից գոհ լինելը՝ առնվազն տեղին չէ :
Կառավարության գոհունակությունը նշանակում է, որ Սյունիքի մարզպետը հաջողությամբ կմարսի այս մի միջադեպը եւս: Մինչդեռ առնվազն 4 քրեական եւ մեկ վարչական պատասխանատվություն կա, որին կարող է ենթարկվել Սյունիքի մարզպետը՝ գործարար Սիլվա Համբարձումյանի դեմ բռնանալու համար: Իրավապահները լռում են այս դեպքի մասին, սա լրացուցիչ ապացույց է, որ Սուրիկ Խաչատրյանը չի լսելու նախատիքի խոսք:
Կարդացեք նաև
Արամ ԶԱՔԱՐՅԱՆ
Առավել մանրամասն՝ վաղվա «Առավոտում»