Չեխիայի Մարիանսկե Լազնե քաղաքում մեկնարկել է մի յուրօրինակ շախմատային մրցամարտ-մրցաշար, որում հանդիպում են ոչ վաղ անցյալում հանրահայտ կին եւ տղամարդ շախմատիստները: Կանանց «Ձնծաղիկներ» անունը կրող թիմում հանդես են գալիս Տանյա Սադչեւը, Նատալյա Պոգոնինան, Եվա Կուլովանան եւ Մարիա Մուզիչուկը: Իսկ տղամարդկանց «Հին ձեռքեր» թիմը համալրել են Ռաֆայել Վահանյանը, Ռոբերտ Հյուբները, Վլաստիմիլ Հորտը եւ Բորիս Գուլկոն:
Երկու շրջանով ընթանալիք մրցամարտում խաղացվել է երկու տուր: Ռաֆայել Վահանյանը, որ հիմա էլ չի կորցրել իր խաղի փայլը, մեկնարկային տուրում զիջել է Մուզիչուկին, իսկ հաջորդում ոչ-ոքի արել Կուլովանայի հետ:
Հաղթող թիմը հայտնի կդառնա դեկտեմբերի 11-ին:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ