Լրահոս
Օրվա լրահոսը

Նախակրթարանը 4 տարի գործում է՝ առանց կարգավիճակ ունենալու

Դեկտեմբեր 05,2011 12:08

Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանի սահմանամերձ Դովեղ գյուղում արդեն 4 տարի է, ինչ գործում է նախակրթարան, ուր այցելում են 20 երեխաներ: Նախակրթարանի տնօրեն Էմիլիա Դուրինյանն ասում է, որ չնայած կրթօջախը 4 տարեկան է, սակայն նախադպրոցական հիմնարկության կարգավիճակ չունի, տեղական բյուջեից միայն ինքն է ստանում աշխատավարձ: Նախակրթարանը սեփական տարածք չունի, տեղավորված է համայնքային կենտրոնի շենքում: Գյուղի նախկին մանկապարտեզի շենքը նորոգելու համար գումարներ չկան:

Կառավարությունը մշակել է նախադպրոցական համակարգի 2010-2015 թվականների զարգացման ռազավարությունը, որով նախատեսվում է բյուջեից գումարներ տրամադրել համայնքային ենթակայության նախադպրոցական հաստատություններին: Սակայն, ինչպես հայտնեց տիկին Էմիլիան, Տավուշի մարզը դեռեւս ընդգրկված չէ այդ ծրագրում:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031