Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Խաչիկ Ստամբոլցյանը հայ ծույլի, ագահի, անզորի եւ ամերիկացի խառնակիչ տիկնոջ մասին

Դեկտեմբեր 05,2011 11:51

 80-ականների վերջից եւ 90-ականներին հայտնի «Գթություն» բարեգործական միության նախագահ Խաչիկ Ստամբոլցյանը, որն այսօր հրապարակներում չի երեւում՝ մեզ հետ զրույցում հավատացրեց, որ ամենեւին էլ պասիվ չէ: «Ես պասիվ դիրք չեմ գրավել: Պարզապես շատ ճանապարհներ ինձ համար փակ են: Բայց ես ամեն հնարավոր միջոցներով փորձում եմ արձագանքել քաղաքական այս կամ այն իրավիճակին: Կա մարդկային, հարաբերական ճշմարտություն, երբ ամեն մարդ իր ճշմարտությունն ունի եւ կա բացարձակ` Աստվածային ճշմարտություն: Ես միշտ, ամեն բան դիտում եմ Աստվածային ճշմարտության լույսի տակ»,- ասաց Ստամբոլցյանը:

Նա տարբեր ժամանակներում այս կամ այն ձեւով գործակցել է ՀՀ բոլոր երեք նախագահների հետ եւ բոլորի մասին իր կարծիքն ունի, ըստ որի Լեւոն Տեր-Պետրոսյանը ծույլ է, Ռոբերտ Քոչարյանը` դաժանաբարո եւ ագահ, Սերժ Սարգսյանը` անզոր իր օլիգարխիկ շրջապատի դեմ:

Խաչիկ Ստամբոլցյանը վստահ է, որ Հայ ազգային կոնգրեսը «Սորոսի» հիմնադրամի նախագիծն է, իսկ ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը` համաշխարհային խառնակիչ տիկին:

 

Նելլի Գրիգորյան

 Առավել մանրամասն վաղվա «Առավոտում»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել