Լրահոս
Օրվա լրահոսը

«Դեմ թուրքերին և մեր բոլոր թշնամիներին»

Դեկտեմբեր 05,2011 11:38

« Armenians Against Azeri and Turkish Vandalism on Youtube»  խումբը ստեղծվեց քննարկումներից մեկի ժամանակ, որոշում էին՝ ինչպես ոչնչացնել այն նյութերը, որոնք ստեղծվում և տեղադրվում են մեր «թշնամիների» կողմից: Պատմում է  խմբի ադմիններից Աշոտ Հովհաննիսյանը: Արդեն 4 ամիս է՝  այս խումբը գործում է Facebook.com  սոցիալական ցանցում: Աշոտը պատմում  է , որ Խորեն Խորխոռունու  և քննարկողների  ջանքերով ստեղծվեց խումբը. «Մենք այստեղ տեղադրում ենք միայն հակահայկական նյութեր , որպեսզի խմբի անդամներին տեսանելի լինի ու  բոլորս միասին մտնում ենք Youtube ռեփորթ անելու»:  Այս ճանապարհով խմբի անդամներն ցանկանում են վերացնել այն տեսահոլավակները եւ այլ նյութերը  որոնք «ստեղծել են» ադրբեջանցիները եւ թուրքերը  եւ տարածել համացանցում:

 Խմբի պատին գրվածն էլ հավաստում է այդ մասին. «Խմբի նպատակն է համակարգել ջանքերը և միասնական գործողություններով պայքարել Youtube-ում ադրբեջանցիների, թուրքերի և հայ ժողովրդի մյուս թշնամիների կողմից տեղադրվող ստահոդ վայրահաճություններ ու կեղծիքներ պարունակող հակահայկական տեսահոլովակները չեզոքացնելու ուղղությամբ»:  «Ունենք բազմաթիվ հաղթանակներ, եղել են դեպքեր, որ ակաունտն են փակել ,  որոշ դեպքերում էլ նյութն են ջնջել»,- – պատմում է խմբի ադմինը:Ասում է այս 4 ամիսների ընթացքում խմբում արդեն 2000-ից  ավելի մասնակիցներ ունեն: Խոստովանում է՝ խմբի մասնակիցներն են ակտիվ: «Կխնդրեի նաև ընթերցողներն իրենց ջանքերը ներդնեն այս գեղեցիկ առաքելության մեջ»,- ասում է Աշոտը:

            Մելանյա Հարությունյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031