Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Սմարթֆոնները նորից հետեւում են օգտագործողներին (տեսանյութ)

Դեկտեմբեր 05,2011 11:24

25-ամյա ամերիկացի ծրագրավորող Տրեվոր Էկխարտը հայտնաբերել է Carrier IQ անունով մի ծրագիր, որը տեղադրված է բազմաթիվ սմարթֆոնների հիշողության մեջ, եւ հավաքում է ինֆորմացիա սարքի և նրա կատարած գործողությունների վերաբերյալ:

Նախնական վերլուծությունը թույլ է տալիս խոսել այն մասին որ, Carrier IQ-ն ստեղծում է չափազանց մանրամասն լոգեր`ձայնագրում է որոնողական հարցումները, տեքստային հաղորդագորությունները, GPS կորդինատները, հեռախոսային համարները և այլն: Նաև նշվում է, որ  ուտիլիտը շատ հաջող ինտեգրված է ՕՀ-ի մեջ, և նրան անջատել հնարավոր չէ:

Լրտեսող ծրագիրը ներդրված է միլիոնավոր սարքերի մեջ ՝ Nokia , RIM , նաև Android ՕՀ-ով աշխատող սմարթֆոնների մեջ:

Իսկ իր հերթին Carrier IQ-ի մշակողները հերքում են լրտեսելու վարկածը: Նրանց հայտարարության համաձայն ծրագիրը նախատեսված է սմարթֆոնի արագագոծությունը վերլուծելու համար: Carrier IQ-ն տեղադրվում է սարքի մեջ արտադրողի կամ օպերատորի կողմից:

Լրտեսող ուտիլիտի մշակողները ժամանակ ունեն մինչև դեկտեմբերի 14-ը , որպեսզի պատասախանեն բոլոր առաջադրված հարցերին, կապված Carrier IQ-ի ֆունկցիոնալության հետ:

PC news

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031