Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ՆԺԿ համագումարի որոշումը` Եվրասիական Միության ընտանիքին Հայաստանի մաս կազմելու հիմնախնդրի մասին

Դեկտեմբեր 05,2011 11:05

 

«Նոր Ժամանակներ» կուսակցության 6-րդ համագումարը հավատարիմ մնալով 2003թ. դեկտեմբերի 2-ի հիմնադիր համագումարում հաստատված կուսակցության ծրագրին, որի արտաքին քաղաքականություն բաժնի 10-րդ ենթաբաժնում մասնավորապես ամրագրված է, որ

Հայաստան-Եվրասիական տնտեսական համագործակցության երկրներ հարաբերությունները պետք է ընթանան հետևյալ համատեքստում`

Եվրասիական տնտեսական համագործակցության` գործնականորեն կայացման դեպքում Հայաստանը դիտորդի կարգավիճակից պետք է անցնի այդ համագործակցության լիիրավ անդամի կարգավիճակի, ինչը հատկապես տնտեսական առումով հսկայական օգուտներ կարող է բերել Հայաստանին;

միաժամանակ հաշվի առնելով, որ

ա/ ՌԴ-ն իր ավելի քան 3 մլրդ դոլլար ներդրումներով շարունակում է մնալ ՀՀ տնտեսության մեջ ամենամեծ հաշվեկշիռ ունեցող արտաքին գործընկերը;

բ/ ՌԴ-ն փաստացի հանդիսանում է ՀՀ էներգետիկ անվտանգության հիմնական պատասխանատուն, թե գազի և թե էլեկտրաէներգիայի ապահովման գործում;

գ/ ՌԴ ռազմական հենակետը հանդիսանում է ՀՀ ռազմական անվտանգության երաշխավորը կովկասյան տարածաշրջանում;

դ/ ՌԴ-ն և ՀՀ-ն շաղկապում են դարավոր պատմություն ունեցող ընդհանուր հաղթանակները և ամենամեծաթիվ հայկական սփյուռքի առկայությունն այդ երկրում;

ե/ Եվրասիական Միության ընտանիքին Հայաստանի մաս կազմելու դեպքում որևէ ձևով չեն սահմանափակվելու նրա` որպես ինքնիշխան երկրի գործառույթները;

«Նոր Ժամանակներ» կուսակցության 6-րդ համագումարը որոշում է.

Հայաստանի Հանրապետությունը անվերապահորեն պետք է միանա 2011 թվականի նոյեմբերի 18-ին Մոսկվայում` Ռուսաստանի Դաշնության, Ղազախստանի և Բելոռուսի ղեկավարների կողմից «Եվրասիական տնտեսական միություն» ստեղծելու մասին արդեն ստորագրված հուշագրին:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել