Այսօր` ՌԴ Պետդումայի ընտրությունների օրը, Մոսկվայի կենտրոնում մասսայական ձերբակալություններ են տեղի ունեցել: ՌԴ Ներքին գործերի նախարարությունը հայտնում է 12 ձերբակալվածների մասին:
Ըստ Интерфакс-ի՝ ձերբակալվածները փորձել են խախտել կարգուկանոնը և տարածել «Անօրինական ընտրություններ են անցկացվում» կոչերով թռուցիկներ: Ռուսական լրատվամիջոցների հաղորդմամբ, «Ձախ ճակատ» շարժման մամուլի քարտուղար Անաստասիա Ուդալցովան հայտնել է, որ ինքն էլ է հայտնվել ձերբակալվածների շարքում: Նա հայտնել է, որ շատ ակտիվիստների արգելում են դուրս գալ իրենց տներից:
Սանկտ Պետերբուրգում էլ, այն բանից հետո, երբ ցուցարարները սկսել են սուլել, սկսվել են ձերբակալությունները: Ավելի քան 50 ընդդիմադիրներ, որոնց թվում է եղել նաեւ Другaя Россия շարժման ղեկավար Իգոր Չեպրասովը, ձերբակալված են:
Ռուսական լրատվամիջոցները գրում են նաեւ ընտրախախտումների մասին: Lenta.ru-ի թղթակիցը կարողացել է մասնագիտական գործունեություն իրականացնելիս կանխել ապօրինի լցոնման մի դեպք:
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Հայաստանում բնակվող ՌԴ քաղաքացիները եւս ընտրելու հնարավորություն ունեին: Ի տարբերություն Ռուսաստանի, Հայաստանում Ռուսաստանի դեսպանատանը ամեն ինչ հանգիստ էր: Այստեղ էլ մի քանի քաղաքացիներ առիթը բաց չէին թողել եւ, մուտք գործելով դեսպանատուն, անձնական հարցերն էին փորձում լուծել:
Կարդացեք նաև
Մեր երկրում բնակվող ազգությամբ Միքայել Եվտոկիմովն իր ձայնը տվել է «Եդինայա Ռոսիային» եւ հույս ունի, որ Ռուսաստանն ավելի կզարգանա: Ասում է, որ Հայաստանը շատ է սիրում, բայց, ի տարբերություն Ռուսաստանի, ատում է Հայաստանի ներկայիս կառավարությանը եւ ՀՀ նախագահին:
Լուսինե ԽԱՉԱՏՐՅԱՆ